ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ -ի կողմից ձերբակալված պաշտոնյան, որը մաքսային աշխատող է, ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ -մայոր Վալերի Նարիմանիչ Գրիգորյանի որդին է ՝ Էռնեստ Գրիգորյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ Հակակոռունցիոն կոմիտեն վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը։
Աղբյուրն ավելի վաղ գրել էր, որ ձերբակալել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանին, օպեր գծով տեղակալին եւ մաքսային մեկ աշխատակցի։ Աշխատակիցները նրանց ձեռնաշղթաներով տարել էին օդանավակայանից։