Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնել է, որ ձերբակալել է ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին։
Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին։ Ադրբեջանը նրան առաջադրել է «ահաբեկչական գործողությունների» մեղադրանք։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Դավիթ Մանուկյանը եղել է Ռուբեն Վարդանյանի մեքենայում, այսինք՝ նրանք ձերբակալվել են նույն օրը:
Նշենք, որ Դավիթ Մանուկյանը ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է: