Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

«Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն հայ անձանց, որոնք ձերբակալվել են Ադրբեջանում և որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են և գտնվում են Ադրբեջանում 2020 թվականից ի վեր, 2021 թվականի, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի սրացումների հետևանքով։ Տեսակցությունները պարբերական բնույթ են կրում: Օգտվելով դրանից՝ հնարավորություն ենք տալիս նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,-ասաց Զառա Ամատունին։

Նա նշեց, որ հոկտեմբերին ԿԽՄԿ-ն Բաքվում տեսակցել է նրանց մի մասին, իսկ այս ամսվա սկզբին առաջին անգամ տեսակցել է սեպտմեբերի 19-ի ռազմական գործողությունների առնչությամբ ձերբակալված հայերին, որոնց մասին հաստատումները կազմակերպությունը ստացել է վերջերս։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։