Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և շնորհավորել բոլորի Սուրբ Զատիկը:

 

«Ողջույն, երկրպագուներ: Վայելեք Սուրբ Զատիկը ձեր սիրելիների հետ, կհանդիպենք շատ շուտով՝ ավելի շատ ֆուտբոլով»,- գրել է ֆուտբոլիստը:

 

Հիշեցնենք, որ ազգային հավաքականների կազմերում ընկերական հանդիպումներ անցկացնելու պատճառով դադարեցված են եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիայի առաջնությունը: Բունդեսլիգայի հաջորդ՝ 28-րդ տուրի շրջանակներում Մխիթարյանի թիմը կհյուրընկալի Բրեմենի «Վերդերին»:

 

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին: