Մարտի 28-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեում՝ ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արշակունյաց պողոտայի թիվ 254 հասցեում գտնվող «ՄՄՄ» ՍՊԸ-ի մոտակայքում «Մերսեդես C» մակնիշի 34RU290 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը, տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի փականը: