Սիրիացի սակրավորները մարտի 28-ին ավարտել են Պալմիրայի հնագիտական համալիրի ականազերծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, EFE գործակալությանը հայտնել Է Հոմսի նահանգի նահանգապետ Թալյալ ալ Բարազին:

 

 

«Հնագիտական գոտին մաքրված Է ականներից եւ ռումբերից, որոնք թողել Էին ԻՊ-ի խմբավորման ահաբեկիչները»,-ասել Է նա:

 

 

Գործակալության զրուցակիցն այն կարծիքին Է, որ մի քանի օր հետո սակրավորները կավարտեն Պալմիրայի ժամանակակից մասի ականազերծումը:

 

 

«Իմ գնահատումների համաձայն՝ մի քանի օր հետո սակրավորները կավարտեն աշխատանքը Պալմիրայի փողոցներում»,-նշել Է ալ Բարազին:

 

 

Նա ընդգծել Է, որ քաղաքում անվտանգության վերականգնումից անմիջապես հետո կսկսվեն բնակիչներին ջրի եւ ԷլերկրաԷներգիայի մատակարարման աշխատանքները:

 

 

Նախօրյակին Դամասկոսը հայտարարել Է, որ սիրիական կառավարական զորքերը Պալմիրայից ամբողջովին դուրս են մղել ահաբեկիչներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: