Այս պահին կառավարության դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնց պահանջը մեկն է՝ վերադարձնել իրենց բնակարանները։ Կոնդի, Լալայանց փողոցի, Նորաշեն կորպորատիվի և այլ տարածքների խաբված բնակիչները Հովիկ Աբրահամյանից պահանջում են իրենց խնդիրների լուծում, բնակարանների վերադարձ։ Քաղաքացիները բավական վրդովված են, նրանց զայրացնում է իրավապահ մարմինների՝ Դատախազության, դատարանների, Քննչական կոմիտեի, կառավարության արհամարհանքն իրենց նկատմամբ։
Բնակիչները նույնիսկ փորձեցին կառավարությանը հարող փողոցը փակել, սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։