Երեկ՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին «Աստղիկ» բժշական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի հրազենային, արյունահոսող վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի 16-րդ թաղամասի 25 շենքի բնակիչ, 20-ամյա Արթուր Գալստյանը: Բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ Արթուր Գալստյանը մահացել է։ 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Արարատյան թաղամասում գտնվող «Փարոս» ռեստորանային համալիրի մոտ Արթուր Գալստյանի և մի քանի հոգու միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Վիճաբանության ժամանակ Արթուր Գալստյանն ընկել է, ինչի արդյունքում իր մոտ եղած զենքով կրակել իր ոտքի երակին։ Այսինքն՝ ըստ տեղեկությունների, ողբերգությունը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով։ Իսկ մահը վրա է հասել ուժեղ արնահոսության հետևանքով։

 

Նշենք, որ մահացածին վիրավոր վիճակում հիվանդանոց էր տեղափոխել 21-ամյա Սարգիս Աբրահամյանը։ 

 

Դեպքի առնչությամբ կատարվում է նախաքննություն։