Հոկտեմբերի 9-ին Ավստրիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որի համար, մինչև այսօր, իրենց թեկնածությունը ներկայացնելու մտադրություն ունեն պաշտոնավարող նախագահը և 6 քաղաքական գործիչներ։
Ավստրիայում նախանշված նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նաև մորական կողմից հայկական արմատներ ունեցող, իրավաբան, գրող, մտավորական, Վիեննայում հրատարակվող ամենօրյա թերթերից մեկի քաղաքական վերլուծաբան և սյունակագիր Թասիլո Վալենթինը։
Նրա մայրը՝ Անահիտ Արսլանյան-Վալենթինը, նույնպես իրավաբան է, երկար տարիներ եղել է Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի վարչության ակտիվ անդամ՝ զբաղեցնելով այդ կառույցի գանձապահի պաշտոնը։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ, մտավորական Ռազմիկ Թամրազյանը։
Հավելենք, որ ըստ ավստրիական օրենքի՝ ամեն թեկնածու նախնական արձանագրության համար պետք է ունենա 6 հազար օժանդակողների ստորագրություն։
Ընտրության ավարտին, եթե որևէ թեկնածու չի հավաքում ավելի քան 50 տոկոս ձայն, ապա տեղի է ունենում երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին երկու առավել ձայն հավաքած թեկնածուները։