Վերլուծաբան, հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանությունը ցնցել է շատերին։ Մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող՝ Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Կարենին սպանած անձը նրա հարևանն է, ով յուրացրել է բնակարանը։ 

 

Նշենք, որ Կարեն Վարդանյանը 300 հազար դրամի տուգանք ուներ և վախենում էր, որ ԴԱՀԿ-ն կալանք կկիրառի բնակարանի նկատմամբ։ «Այդ տղան համոզել էր Կարենին, որ իբրև բնակարանի վրա 300 հազար դրամի կալանք չտարածվելու համար այն իր անունով գրանցի, Կարենն այդպես էլ վարվել է, նա շատ միամիտ էր: Հետո ուղղակի սպանել է Կարենին և նրա բնակարանն էլ վերավաճառել։ Դա արվել է բնակարանի հափշտակությունը պարտակելու համար»,- ասաց Իոաննիսյանը։

 

Ոստիկանությունը հրապարակել է դեպքի վերաբերյալ տեսանյութ։