ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքը Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, համալրվել է եվրոպական և ամերիկյան արտադրության գերժամանակակից բուժսարքավորումներով:
Բարերար Կարեն Վարդանյանի նվիրատվության շնորհիվ կենտրոնն ունի վիրահատական և բուժքույրական նոր սեղաններ, անեսթեզիոլոգիայի 2 սարք, դեֆիբրիլյատոր, բրոնխոսկոպ, վիդեոլարինգոսկոպ, ուլտրաձայնային համակարգ, միկրովիրաբուժական մանրադիտակ, ավտոմատ իմունոֆերմենտային վերլուծիչ և այլ սարքավորումներ: Մանկական վերակենդանացման բաժանմունքի համար ձեռք բերված 21 սարքի համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 118 մլն դրամ: