Այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի ունեցավ «ՇՈԿ» ՍՊԸ նոր նախագծի՝ shock.am կայքի շնորհանդեսը: Shock.am-ն ամբողջ աշխարհում շատ հայտնի առցանց աճուրդների համակարգ է, որը ՀՀ-ում առաջին անգամ ներկայացնում է «ՇՈԿ» ՍՊԸ-ն: Կայքի միջոցով հնարավոր է ձեռք բերել ապրանքներ՝ շուկայականից անհավանական ցածր, շոկային գնով՝ մինչև 90% զեղչով, ինչի համար անհրաժեշտ է ընդամենը գրանցվել կայքում և մասնակցել աճուրդներին:
Նախագծի պատասխանատու Հռիփսիմե Աղվանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց կայքից օգտվելու կանոնները՝ ինչպես ճիշտ գրանցվել, ինչպես կառավարել ստեղծված օգտատիրոջ հաշիվը (account), ինչպես գնել Բիդեր և մասնակցել աճուրդներին: Պատասխանելով ներկաների հարցերին՝ նա նշեց, որ Բիդը քայլ կատարելու իրավունքն է, որն արժե 50 դրամ: 1 Բիդ կամ քայլ կատարելու դեպքում ապրանքի գինը կաճի ընդամենը 2 դրամով: Բիդերի համար հնարավոր է վճարել մի քանի եղանակով՝ «Թել-Սել» ընկերության տերմինալներով, Arca, Visa/Mastercard և American Express քարտերով:
Աճուրդին մասնակցելիս հնարավոր է օգտվել նաև Ավտոբիդերի ծառայությունից, որը թույլ կտա անջատել համակարգիչը և զբաղվել այլ գործերով և կկատարի քայլերը Ձեր փոխարեն:
Կհաղթի այն մասնակիցը, ով կկատարի վերջին քայլը/Բիդը, որի արդյունքում կձևավորվի ապրանքի վերջնական գինը: Աճուրդը համարվում է ավարտված, եթե վերջին 10 վայրկյանների ընթացքում չի կատարվում քայլ: «Եթե հաղթեք աճուրդը, ապա անպայմանորեն պետք է հաստատեք, որ ցանկանում եք ձեռք բերել տվյալ ապրանքը՝ մուտք գործելով Ձեր հաշիվը և հաստատում դնելով «Հաղթած աճուրդներ» տողում: Այնուհետև վճարում եք աճուրդի ավարտին արձանագրված վերջնական գինը՝ վերոհիշյալ եղանակներով, իսկ մեր աշխատակիցը կառաքի ապրանքը Ձեր բնակարան: Iphone 6s ձեռք բերել ընդամենը 60-70 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, կարծում եմ, աննախադեպ առաջարկ է»,- ամփոփեց Հռիփսիմեն:
Շնորհանդեսի ավարտին ցուցադրվեց տեղեկատվական հոլովակ, որտեղ մանրամասն կերպով ներկայացված էին shock.am կայքից օգտվելու կանոնները, որը և ներկայացնում ենք ստորև.