Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրավիճակը պետք է օգտագործել' Ադրբեջանի պոտենցիալին ավելի մեծ վնաս հասցնելու համար:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով սահմանին տեղի ունեցող գործոցությունները, նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

 

«Պաշտպանության նախարարության կողմից զեկուցվել է, որ բանակն ամեն օր պատրաստ է պատերազմի: Ոչ մի հանկարծակի բան չկա: Բանակային հրամանատարությունն ինձնից լավ գիտի, բայց եղած վիճակը պետք է օգտագործել Ադրբեջանի պոտենցիալին ավելի մեծ վնաս հասցնելու համար: Տեղական նշանակության մարտերով պետք չէ բավարարվել»,-նշեց նա:

 

Լևոն Շիրինյանի խոսքով' խուճապի հարց չկա: «Հայ ժողովուրդը միշտ պետք է իմանա' բանակը պահում են նրա համար, որ այն պատրաստ լինի հանուն հայրենիքի պատերազմի: Չեմ կասկածում, որ բանակն իր ծրագիրը կունենա»,-շեշտեց նա: