Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական բախումներին անդրադարձ է կատարել Reuters-ը: 

 

 

Գործակալությունը նշում է, որ երկու կողմերը հայտնվել են բախումների մեջ, իսկ Լեռանյին Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական ուղղաթիռի խոցման մասին, ինչը հերքվել է Ադրբեջանի կողմից:

 

 

Գործակալությունը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որի համաձայն՝ գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր: Հակառակորդը ետ է շպրտվել: