Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Գանձասար Կապանը» 2:1 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ:

Նարեկ Բեգլարյանը 40-րդ րոպեին բացեց հաշիվը: Խաղավարտին Լաերսիոն խփեց պատասխան գոլը, որին հաջորդեց
Գեղամ Հարությունյանի արդյունավետ հարվածը, ինչն էլ հաղթանակ բերեց Կապանի թիմին: