Այսօր` ժամը 12:00-ից, երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին ԼՂՀ ՊԲ-ից։ Կրակը դադարեցնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, քանի որ ընթանում են բանակցային գործընթացներ։

 

Մասնավորապես՝ այսօր Վիեննայում տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խումբի հատուկ հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

 

Հայկական կողմը պատժիչ գործողություններ է կատարել և վերահսկողությունը վերցրել իր ձեռքը։