Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն ադրբեջանցիների կողմից ազգությամբ եզդի շարքային Քյարամ Սլոյանի գլխատումը որակում է անմարդկային, ինչը բնորոշ է «Իսլամական պետության» ահաբեկիչներին: «Նման գործելաոճը բնորոշ է ծայրահեղական իսլամիստներին, նրանց անմարդկային բնավորությանը, նրանք գիշատիչ կենդանիներ են: Ադրբեջանցիներն էլ նույն բարբարոս թուրքերն են և ոչնչով չեն տարբերվում նրանցից: Այդպիսիք աշխարհի «երեսին» չպետք է մնան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թամոյանը:

 

 

Հայաստանի եզդիների միության նախագահն ընդգծեց, որ հպարտանում է Քյարամ Սլոյանով և ավելացրեց, որ Հայաստանի եզդի համայնքը պատրաստ է կանգնել հայ եղբայների կողքին և պաշտպանել հայոց հողը: «Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական հող է և Ադրբեջանի այսօրվա գործողություններն անհիմն են: Ինչպես ԱՊՀ այլ երկրներ, ԼՂ-ն նույնպես ինքնորոշվել է և հաջողությամբ գնում է զարգացման ճաապարհով»,- ասաց Թամոյանը՝ տեղեկացնելով, որ ներկայում հայկական բանակում ծառայում են 100-ից ավելի եզդիներ, իսկ տասնյակ կամավորներ հերթագրվել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանությ անը մասնակցելու նպտակով: