յունիքի մարզպետարանից հերքում են համացանցում տարածված տեղեկությունները, թե, իբր, ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սև լճի տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք:

«Չի համապատասխանում իրականությանը։ Հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ անցնում է լճի տարածքով, և այս պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, Սյունիքի մարզից որևէ տարածք Սև լիճ արգելավարում չի զիջվել։ Այն, որ այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի տեղադրել իր հատվածում, իսկ տարածվող նյութն ապատեղեկատվություն է, հաստատում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը, որը վերջին երկու օրերին գտնվել է այդ տարածքում», - նշված է հաղորդագրության մեջ։