Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 8-ին կմեկնի Մոսկվա, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

 

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի նաև ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։