ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի օրը հայտարարել է, որ փետրվարի 28-ին մտադիր է Սիրիայի հարցով բանակցություններ անցկացնել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

 

Դրանից հետո, Պետդեպի ղեկավարը կուղևորվի Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին: Իսկ թե որտեղ դրանք տեղի կունենան, Քերին չի հստակեցրել:

 

Բացի այդ հանդիպումներից, Քերին մտադիր է մասնակցել նաև ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով Խորհրդի նիստին: