Օգոստոսի 31-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Սա Հայաստանի ԱԳՆ ղեկավարի առաջին արտասահմանյան ուղևորությունն է այս պաշտոնում նշանակվելուց ի վեր: Նախատեսվում է, որ նախարարները մանրակրկիտ կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշինքի զարգացման հետագա քայլերը, կզարգացնեն համագործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում' ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, ինչպես նաև կհամակարգեն դիրքերը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպությունները: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունների կատարման առաջընթացը, ներառյալ հումանիտար խնդիրները և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։
«Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանը և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը»,֊ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: