«Առավոտ» թերթը գրում է.

«ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որեւէ վտանգ չի տեսնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: «Իմ գնահատականը տառացիորեն համընկնում է արտաքին գործերի նախարարության ձեւակերպման հետ, ավելացնելու ոչինչ չունեմ»,-ի պատասխան Aravot.am-ի հարցի, ասաց Միրզոյանը:

 

«Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի»,-հայտարարել է  Լավրովը, այն բանի հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին:

Aravot.am-ը փոխվարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք Ռուսաստանի նման հայտարարությունը չի վտանգի հայ-ռուսական հարաբերությունները, եւ այն միջամտություն չէ՞ Հայաստանի իշխանության քաղաքականությանը, Միրզոյանը մեկ բառով, կարճ ու բացասական պատասխան տվեց. «Ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: