armnoc.am Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանի և ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեկնեց Թուքիայի Սամսուն քաղաք, որտեղ ապրիլի 7-18-ը կկայանա Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:

Մարզիկները բարձր և մարտական տրամադրություն ունեին:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշեց, որ մարզիկները գիտակցում են ուր են գնում և ինչի համար:

«Վեջին երկու ուսումնամարզական հավաքների ժամանակ ահռելի մեծ աշխատանք է տարվել: Ես տղաների աչքերում տեսնում եմ, որ նրանք շատ լավ գիտակցում են, թե ուր են գնում և ինչի համար պետք է կռվեն: Ինչ վերաբերում է Անուշ Գրիգորյանին' նա նույնպես լավ է նախապատրաստվել: Հավատը շատ է: Մեզ ոչինիչ չպետք է խանգարի: Մեր եղբայրները սահմանին են կռվում և մեր հողը պաշտպանում, մենք էլ գնում ենք մեր պատերազմը»:

Մարզիկներին քաջալերելու և ճանապարհելու էր եկել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Վարկանիշների համար կպայքարեն Արթուր Հովհանիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Ռաֆայել Սիմոնյանը (91+ կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):