Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն Ադրբեջանի կողմից ի սկզբանե աղավաղված է ներկայացվում: Այս մասին Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Լեռնային Ղարաբաղ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը հիմնախնդիրը մշտապես ուղղորդվում է յուրահատուկ հիստերիայով, որի ժամանակ անընդհատ մատնանշվում է տարածքների հարցը:

 

 

«Այս խնդիրը ծնվել է մեկ դար առաջ: Մենք պայքարում ենք ոչ թե տարածքների, այլ մեր հայրենի երկրի համար: Հնարավորություն ունեցել եմ ներկայացնելու, որ մենք Արցախում չենք իրականացնում ծառայություն՝ ուղղված պարզապես Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը. հայ ժողովուրդը պայքարում է իր արժանապատվության համար, և մենք այս պայքարի առաջամարտիկներն ենք, յուրահատուկ առաքելություն ենք իրականացրել և իրականացնում ենք: Այդ նույն գիտակցությամբ շարունակելու ենք իրականացնել՝ հայրենիքը վեր դասելով ամեն ինչից»,- լրագրողնե րի հետ հանդիպմանը նշեց Արցախի նախագահը:

 

 

Նրա խոսքով՝ ԼՂ հարցի էությունն ազգային ազատագրական շարժումն է, որում հայ ժողովուրդը գործում է միասին, մեկ ճակատով: «Չենք տարբերակում մայր Հայաստանի, Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին արցախցիներից: Մենք մի ամբողջություն ենք և այսուհետ էլ շարունակելու ենք այդ գիտակցությամբ կերտել մեր կյանքը և արձանագրելու հաջողություններ»,- ասաց Արցախի նախագահը: