ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' Բեռլինում կայացած բանակցությունների ժամանակ խոսվել է մինչև խորհրդարանական ամառային արձակուրդ Բունդեսթագի բոլոր խմբակցությունների մասնակցությամբ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ փաստաթղթի ընդունման մասին: Այս մասին գերմանական Deutche Welle-ին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահն անցյալ տարի ապրիլին Բեռլինի տաճարում իր ելույթի ժամանակ շատ ճիշտ խոսքեր գտավ: Մենք երախտապարտ ենք նրան դրա համար: Բացի այդ, ես հուսով եմ, և այդ մասին խոսվել է Բեռլինում բանակցությունների ժամանակ, որ մինչև խորհրդարանական ամառային արձակուրդ Բունդեսթագը կընդունի համապատասխան որոշում բոլոր խմբակցությունների մասնակցությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը: