Գերմանիայի Բունդեսթագում մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը։ Բանաձևն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Քննարկելուց անմիջապես հետո տեղի կունենա քվերակություն։ 

 

Բունդեսթագի պատգամավորները Գերմանիայի թուրքական համայնքից հազարավոր սպառնալից էլեկտրոնային նամակներ էին ստացել այս օրերին։ Թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գործիչ, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը մեկն է այն պատգամավորներից, ով բազմաթիվ վիրավորական ու սպառնալից նամակներ էր ստացել հետևյալ պիտակավորումներով. «դավաճան», «հայ խոզ», «անառակի զավակ», «հայ ահաբեկիչ», «նացիստ»: 

 

Նշենք, որ Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը: Իսկ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել:

 

Քննարկմանն առցանց կարող եք հետևել Բունդեսթագի պաշտոնական կայքում։