ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:

 

 

 

Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: