72-ամյա ամերիկուհին, որը կորել Էր Արիզոնայի նահանգի անապատում, ստիպված Է եղել ինն օր շարունակ սոսկ ջուր խմել եւ բույսերով սնվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին այս մասին հաղորդել Է ABC News-ը:
Նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտում պատմել են, որ հեռավոր ճանապարհներից մեկում Էնն Ռոջերսի բենզինը վերջացել Է: Կնոջ հեռախոսը կորցրել Է կապը, եւ անմերիկուհին ստիպված Է եղել ինն օր ու գիշեր անցկացնել ամայի վայրում:
Ապրիլի 3-ին ոստիկանները հայտնաբերել են թոշակառու կնոջ ավտոմոբիլը, բայց կինն ինքն այնտեղ չի եղել: Մի քանի օր անց անապատում նկատել են փայտիկներով գրություն, որով կինը փորձել Է օգնության կանչել: Ապրիլի 9-ին փրկարարները գտել են ապաստարանի նման մի շինվածք, իսկ շուտով նրանց Է հանդիպել նաեւ Ռոջերսն ինքը:
Տարեց կնոջը հոսպիտալացրել են, սակայն բժիշկները նրա վիճակի հետ կապված երկյուղներ չունեն: