Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորումը կարևոր է մրցակցության բարձրացման և սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը' Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:

 

 

«Մեր նիստի օրակարգում են ընդգրկվել են մի շարք հարցեր, որոնք կապված են Եվրասիական միության միասնական շուկաների ձևավորման հետ, այդ թվում' նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի: Այդ հարցերը կարևոր են ինչպես մրցակցության բարձրացման, այնպես էլ սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Մեդվեդևը:

 

 

Նա ևս մեկ կարևոր հարց է անվանել դեղամիջոցների և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկայի թեման' ընդգծելով, որ այդ հարցում անհրաժեշտ է կարգավորել առկա տարակարծությունները:

 

 

«Անհրաժեշտ է, որպեսզի այդ շուկան աշխատի ամբողջ ծավալով արդեն այս տարի, առավել ևս, որ այն ունի հսկայական սոցիալական նշանակություն «հնգյակի» երկրների համար»,- ասել է ՌԴ վարչապետը:

 

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: