Ռուս հայտնի հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը' «Полный контакт» հաղորդման շրջանակում, կրկին անդրադարձել է ԼՂ հակամարտության սրմանը:

 

 

«Մենք հիմա կկորցնենք մեր վերջին ընկերոջը՝ իրական ընկերոջը։ Մենք այնտեղ ռազմաբազա ունենք, մենք հսկում ենք սահմանները, և դուք պատկերացնո՞ւմ եք, թե հիմա Հայաստանում ինչ հակառուսական տրամադրություններ են։ Ու պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը կկարողանա մեզ համար փոխարինել Հայաստանին։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք Ադրբեջանում ռազմաբազա չունենք, չենք պաշտպանում այդ երկրի սահմաններն ու, բացի այդ, վերջին շրջանում այնտեղ աննկարագրելի հաճախականությամբ այցելում են թուրք պաշտոնյաները։ Հաշվի առնելով այս ամենը՝ պետք է պատասխանենք մի պարզ հարցի՝ որտե՞ղ են մեր ազգային շահերը»,-ասել է հաղորդավարը:

 

 

Տեսանյութը դիտել 16-րդ րոպեից.