Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպման վերաբերյալ:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ`ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հաստատել է տեղեկությունը, սակայն կոնկրետ ժամկետի և վայրի մասին տեղեկություն դեռևս չկա:

 

 

Նշենք նաև, որ ապրիլի 9-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հանդիպել էր նաև Սերժ Սարգսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Կողմերը զրուցել էինք Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումների և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտության մասին: