Ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով կառավարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրներին, հայտնում են, որ ձերբակալվել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Ազգային ժողովի նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը:
Տեղեկությունը հաստատել է նաեւ «Առավոտ» թերթը՝ վկայակոչելով իր հայաստանյան աղբյուրները եւ նշելով, որ ձերբակալվածներին տանում են Բաքու: Բաքուն դեռեւս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը: