Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնքը դրամահավաք է հայտարարել ԼՂՀ-ի համար, հայտնում է russia-armenia.info կայքը:

 

Այդ մասին ասված է պաշտոնական հայտարարության մեջ, որը ստորագրվել է համայնքի վարչության նախագահ, Ռոստովի մարզի Օրենսդրական Ժողովի (ՌՄ ՕԺ) պատգամավոր Հարություն Սուրմալյանի կողմից:

 

Ստացված գումարը փոխանցվելու է տների վերականգնման և երկու շտապօգնության մեքենաների գնման համար: