Ֆուտբոլի կանոնակարգում մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլային ասոցացիաների միջազգային խորհրդի (IFAB) պաշտոնական կայքը:
Որոշում է կայացվել չեղարկել կրկնակի պատժման կանոնը: Տուգանային հրապարակում կատարված խախտման համար, որի արդյունքում գոլը չի գրանցվում, մրցավարները կնշանակեն 11 մետրանոց հարված, կանոնները խախտած ֆուտբոլիստը չի հեռացվի դաշտից, այլ կբավարարվի դեղին քարտով:
Մրցավարն իրավունք կունենա ֆուտբոլիստին հեռացնել մինչև խաղի մեկնարկը, եթե, օրինակ, խաղացողը մինչ խաղի մեկնարկը վեճ հրահրի: Այդ ֆուտբոլիստի փոխարեն ակումբն իրավունք կստանա դաշտ դուրս բերել մեկ այլ խաղացողի'թիմը հանդիպումը կսկսի ամբողջական կազմով:
Մրցավարներին և ակումբների ներկայացուցիչներին, այդ թվում նաև պահեստայիններին, վիրավորելու համար կնշանակվի տուգանային հարված: Ոչ խաղային դրվագում մրցակցի գլխին ցանկացած հարված հասցնելու համար ֆուտբոլիստը կհեռացվի դաշտից:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2016/17թթ. մրցաշրջանից: