LifeNews-ի քաղաքացիական լրագրողը տեսախցիկի վրա նկարահանել և LifeCorr-ի հավելվածով ուղարկել է Մոսկվայի Կոնյուշկովսկի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը, որի ընթացքում տուժել է Ադրբեջանի դեսպանատան խորհրդականը:

 

Կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես են սպիտակ ավտոմեքենայից երկու տղամարդիկ դուրս գալիս, որից հետո նրանց միջև ծեծկռտուք է բռնկվում: Ինչպես պատմել է տուժածը, տաքսու վարորդի հետ վեճը սկսվել էր դեռևս ճանապարհին, ապա վերածվել փողոցում ծեծկռտուքի:

 

Շուտով դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: