Մոսկվայի հարավ-արևմուտքում երկու ուղևոր ծեծի են ենթարկել տաքսու վարորդին: НТВ-ի հաղորդմամբ՝ նրանց դուր չի եկել, որ վարորդը խնդրել է իրենց չհայհոյել:

 

«Այդ երկուսը ծեծեցին ինձ, կողքով ոստիկանության մեքենա էր անցնում, ես նրանց ազդանշան տվեցի, նույնիսկ փակեցի նրանց ճանապարհը, սակայն նրանք գնացին և դրանից հետո նրանք կրկին սկսեցին ինձ ծեծել: Ես գնացի մարդաշատ վայր, շարունակաբար ազդանշան էի տալիս, մի քանի տղամարդիկ մոտեցան և դրանք դուրս եկան մեքենայից»,- ասել է վարորդը:

Կայքի փոխանցմամբ՝  համացանցում ասում են, որ ուղևորներն ազգությամբ չեչեն են եղել: