Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հայտնաբերվել է հակառակորդի մեկ դիակ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

 

Հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացվող ինժեներական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հակառակորդի մեկ դիակ»: