Որոնողական աշխատանքների արդյունքում՝ նախօրեին Ֆիզուլիից հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Այսօր 1-ական ջոկատ աշխատում է Մարտունիում և Ֆիզուլիում, երկուսը՝ Հադրութում»,- ասել է Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ մինչեւ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1145 զոհված զինծառայողի մարմին