Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել, երկուսը՝ Ջաբրայիլի, մեկն էլ Մարտունու ուղությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի եւ Մարտունու ուղղությամբ, դեռ պարզ չէ Հադրութի տարածքում որոնողական աշխատանքներ կսկսվեն, թե ոչ»,- հավելեց Թադեւոսյանը։
Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1138 աճյուն: