Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 5:1 հաշվով հաղթեց «Խետաֆեին»:

Հյուրերի կազմում մեկական գոլ խփեցին Քարիմ Բենզեման (29'), Իսկոն (40'), Գարեթ Բեյլը (50) և Խամեսը (88'), Ռոնալդուն (90+2'):

Դաշտի տերերի միակ գոլը խփեց Սարաիան 84-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո Զիդանի թիմը 75 միավորով բարձրացավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական: Նշենք, որ «Բարսելոնան» և «Ատլետիկոն» 33-րդ տուրի հանդիպումները դեռ չեն անցկացրել: