Հրազդանում շարունակվում է քաղաքապետի ընտրությունները: Թեկնածուները երեքն են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը և ՕԵԿ-ից Արթուր Միսակյանը:

 

 

Ինչպես նշվում է՝ Հրազդանում ընտրություններին մասնակցում են մեծ թվով քաղաքացիներ, ակտիվությունը նկատելի է: 25/15 ընտրատեղամասից, ինչպես հայտնում էԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, այս պահի դրությամբ 1286 ընտրողից քաղաքացիական պարտքը կատարել է մոտ 800 քաղաքացի: Ընդհանուր առմամբ՝ ընտությունը մինչ այս պահը անցնում է նորմալ, առանց որևէ էական խախտումների: Այս տեղամասը հիմնականում աչքի է ընկել տարեց մարդանց «օգնել» ցանկացող անձանց մեծ թվաքանակով: Այսինքն՝ ծերերի փոխարեն, ովքեր ի վիճակի չեն քվերակության, քվերակում են ուրիշները, ովքեր ներկայանում են որպես որդի, եղբայր, բարեկամ և այլն: Հանձնաժողովն արձանագրել է նման մեկ խախտում, երբ ընտրող տարեց կնոջ հետ տեղամաս եկած տղամարդը, ներկայանալով որպես որդի, քվերակել է վերջինիս փոխարեն այն դեպքում, երբ տարեց կինը նույնիսկ չգիտեր ուր է եկել և ինչի համար:

 

 

Մինչ այս պահը անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ, քանի որ այն լրացրած անձը լուսանկարել էր քվեաթերթիկը: Նաև նշենք, որ ընտրատեղամասում Սասուն Միքայելյանի վստահված անձինք դրսում մարդկանց ուղղորդում են, թե ում օգտին քվերակել: Հանձնաժողովը նման խախտում գրանցել է:

 

 

Վերջում հավելենք, որ ընտրատեղամասերը փակվելու են ժամը 20:00-ին: