«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը մի քանի խախտումներ է արձանագրել ընտրատեղամասերում: Ըստ այդմ՝
5/17 ընտրատեղամասում, որը գտնվում է Դավթաշենում, արձանագրվել է տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտում:
10/2 Էրեբունի՝ Ընտրողների ուղղորդում: Ընտրատարածքի մոտ գտնվում է մեքենա և ընտրողները մոտենում են մեքենային, ապա մոտենում ընտրատեղամաս: Քվեարկելուց հետո ընտրողները կրկին մոտենում են մեկենային: Հանձնաժողովը դիմել է ոստիկանությանը, և ներկա պահին մեքենան տարածքում չի գտնվում:
14/19 Վաղարշապատում (Էջմիածին) արձանագրվել են տարբեր տեսակի խախտումներ: Մասնավորապես՝
9-10-ն ընկած ժամանակահատավածում կտրուկ աճել են կույր քվերակողների թիվը: Մեկ ժամի ընթացքում քվեարկության են եկել 15 կույր ընտրողներ: Նրանց ուղեկցողները տարբեր անձիք եք, նրանք ստորագրում են գրանցամատյանում: Խնդիրը չի կարող լուծվել:
9/44 Կենտրոն՝ քվեարկության գաղտնիության խախտում է տեղի ունեցել:
8/29 Շենգավիթ՝ անձի ինքնության հաստատման/գրանցման խնդիրներ են առաջացել:
Սարքը տալիս է 19/19 համարի կտրոնը, իսկ քվեարկողը, ով նաև հանձնաժողովի անդամն է (Անահիտ) մոտենում է և գրանցվում 19/17-ի տակ, որովհետև 19/19 արդեն քվերակել է: Սա արդեն 3-րդ դեպքն է: Հանձնաժողովի անդամները պնդում են, որ սա նորմալ է, սարքից է և իրենք կարող են այլ համարի կտրոնով անձին գրանցամատյանում գրանցել այլ տեղ: Խնդիրը չի կուծվել:
1/9 Ավան՝ տեխնիկական սարքի հետ կապված խնդիրներ են արձանագրվել:
36/31 Վայք՝ մարդկանց կամ մեքենաների կուտակումներ են եղել:
9/9 Կենտրոն՝ քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրվել:
10/40 Էրեբունի՝ կողմնակի անձանց ներկայություն է եղել տեղամասում: