Նախկին Խորհրդային միության հակամարտող տարածաշրջանի մայրաքաղաքի համար, որն առավելապես հայտնի է ցեխով և թշվառությամբ, Ստեփանակերտը զարմանալիորեն հարմար վայր է ապրելու համար, The New York Times-ում գրում է Էնդրյու Քրամերը։

 

 

Ամենուր ամբողջ աշխարհի Սփյուռքի հոգատարության հետքերն են: Առջևի բլրի վրա նոր հիվանդանոց է կառուցվում: Դեպի քաղաք տանող ճանապարհին հավասար ասֆալտ է:

 

 

Այս աջակցությունը, այդ թվում՝ Հարավային Քալիֆորնիայի խոշոր հայ համայնքից, զարմանալի մայրաքաղաքային կոլորիտ է հաղորդում փոքրիկ Ղարաբաղի մայրաքաղաքին:

 

 

Չնայած դրան՝ քաղաքը դեռ իր դժվարություններն ունի՝ սկսած վեց ժամ տևողությամբ ոլորապտույտ ճանապարհից։ Շրջանը շրջապատված է Ադրբեջանով, և այս ճանապարհը միակ մատակարարման ուղին է: Օդանավակայան չի գործում:

 

 

Սփյուռքի աջակցությունն ամեն ինչ է փոխում: Փողեր է տրամադրել նաև Քալիֆորնիայից գործարար, հանգուցյալ Քըրք Քըրքորյանը: Շվեյցարահայն էլ կառուցել է Golden Fish խոշոր ձկնաբուծարանը: Քալիֆորնիան եւ ամերիկյան վեց այլ նահանգներ ճանաչել են այս հանրապետությունը, սակայն ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը, ինչպես նաեւ որեւէ այլ պետություն դա չեն արել:

 

 

Ռուսաստանի համար հարևան Վրաստանում, Մոլդովայում սառեցված հակամարտությունները ծառայում են անկախ կառավարությունները թուլացնելուն, ժողովրդավարությունը վարկաբեկելուն և ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ազդեցությունը թուլացնելուն:

 

 

Ռուսաստանը, կարծես, հակամարտության մեջ Հայաստանի կողմում է, չնայած Մոսկվան զենք է վաճառում երկու կողմերին էլ: Բռնկումը դադարեցրեց հրադադարը, որի շուրջ բանակցություններն անցկացրեց Մոսկվան:

 

 

Լեռնային Ղարաբաղն այս հակամարտություններից ամենահինն է, որը տարբերվում է մնացածներից խորը էթնիկ ատելություններով և սփյուռքի աջակցությամբ, ինչը նշանակում է, որ Ղարաբաղն ամբողջապես Մոսկվայի խամաճիկը չէ, նշում է հոդվածագիրը: