Թուրքական սահմանային զորքերը շարունակում են գնդակահարել սիրիացի կանանց և երեխաներին, որոնք փորձում են իրենց երկրում զինված հակամարտությունից թաքնվել թուրք-սիրիական սահմանը հատելով: Այս մասին հայտնում է The Times պարբերականը:

 

 

«Ութ սիրիացի, մեծ մասամբ կանայք և երեխաներ, սպանվել են թուրք սահմանապահների կողմից, երբ լքել են պատերազմից չարչրկված իրենց հայրենիքը: Խումբը փորձել է սահմանով Թուրքիա անցնել մաքսանենգների կողմից օգտագործվող լեռնային ճանապարհով սահմանի արևմտյան ծայրին, երբ թուրքական զորքերը նրանց վճռական պատասխան են տվել՝ կրակելով մարտական փամփուշտներով»,- տեղեկացնում է պարբերականը:

 

 

Մարտի 31-ին թերթը հայտնել է, որ «16 ներգաղթյալներ՝ ներառյալ 3 երեխա, սպանվել են անցած 4 ամիսներին, երբ Թուրքիա են անցել»: