Թուրք գրող Էրգյուն Փոյրազը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրականում ոչ մի բարձրագույն կրթություն չունի, և նախագահի պաշտոնը նա ապօրինաբար է զբաղեցնում, մահացած է հայտնաբերվել: Այդ մասին գրել է Nokta թուրքական պարբերականը:
Թերթը հիշեցնում է, որ Փոյրազը հանգամանալի հետաքննություն էր կազմակերպել և ապացուցել, որ Էրդողանի դիպլոմը կեղծ է, և նա չի սովորել համալսարանում: Գրողը հրապարակել էր Էրդողանի դիպլոմի բնօրինակը, որը նա, իբր, ստացել է Մարմարա համալսարանում: Պարզվել է, որ այդ դիպլոմը թվագրվում է այն ժամանակ, երբ Մարմարա համալսարանը գոյություն չի ունեցել:
Հարկ է նշել, որ 4-ամյա բարձրագույն կրթությունը պարտադիր է նախապայման է Թուրքիայի նախագահ ընտրվելու համար:
«Ժողովրդի փրկություն» թուրքական կուսակցությունը Փոյրազի հետաքննության հիման վրա՝ դիմել է ԿԸՀ՝ հայտարարությամբ, որ Էրդողանը ընտրություններին մասնակցելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել:
Թուրքիայում Փոյրազը սկսել էր տարբեր դժվարությունների բախվել: Այժմ նրան մահացած են հայտնաբերել: