Թուրք կանանց մոտ մեծ արձագանք է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կանաց թերի անվանելը:
Սոցկայքերում բազմաթիվ կին օգտատերեր, ինչպես նաև լրագրողներ խիստ են հակադարձել նախագահ Էրդողանի այն խոսքերին, թե այն կինը, որը աշխատանքի զբաղվածության պատճառով երեխա չի ունենում, թերի է։
CNNturk–ի հաղորդավարուհին ուղղակի պատասխանել է Էրդողանին. «Չեմ ցանկանում, քեզ ի՞նչ»։ Twitter–ի Yazar անունով օգտատերը գրել է. «Մայր չդարձող կինը թերի կին ասող Էրդողանին պատասխան ունեմ՝ թերին քո ուղեղն է, Էրդողան»։
Pinar Aydinlar անունով օգտատերն էլ նշել է. «Ոչ թե կիննն է թերի, այլ քեզ ընդունողներն են թերի»։