Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի կենտրոնական այգում անցկացվում է քուրդ կանանց բողոքի ցույցը, որոնք կոչ են անում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դադարեցնել քաղաքում տիրող բռնությունը: Ակցիան կազմակերպել է «Հանուն խաղաղության կանանց նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը:

 

 

«Մենք մահվան կողմնակից չենք, մենք օրենքի և մեր ճշմարտության կողմնակից ենք: Հերիք է՝ Էրդողան: Բավական են մահերն ու ավերածությունները»,- գրված է ցուցարարների պաստառներում: Ցույցի ակտիվ աջակցությունը ծավալվել է «Twitter»-ում և այլ սոցիալական ցանցերում:

 

 

Նշենք, որ Դիարբեքիրում բողոքի ցույցն անցկացվում է թուրքական զորքերի և քուրդ ապստամբների միջև ռազմական բախումների ֆոնին: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հրետանու և գնդացիրների կիրառմամբ մարտերը մղվում են անմիջականորեն քաղաքի փողոցներում, որը համարվում է Թուրքիայի քրդերի «մայրաքաղաք»: