Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել առճակատումը և միջոցներ ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար, ասվում է ԵՄ֊ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված դիմակայությունը, ձեռնպահ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից և անհապաղ միջոցներ ձեռնարկել էսկալացիան կանխելու համար», - ասվում է փաստաթղթում: