ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ հանրապետական Քրիս Սմիթը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրոնական փոքրամասնությունների, հատկապես' Եհովայի վկաների նկատմամբ ճնշումները եւ հարգել նրանց կրոնական ազատության իրավունքները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Սմիթը անհանգստություն է հայտնել Ադրբեջանի քաղաքացիներ Իրինա Զախարչենկոյի եւ Վալիդա Ջաբրայիլովայի վերաբերյալ կալանքի կիրառումը:
«Նրանք Եհովայի վկաներ համայնքի անդամներ են եւ ձերբակալվել են 4 ամիս առաջ: Կառավարությունը նրանց մեղադրում է իրենց հավատքը հասարակության մեջ տարածելու մեջ: Արդեն 4 ամիս է' նրանց չի թույլատրվում հանդիպել ընտանիքի անդամների հետ, նրանք պահվում են ծանր պայմաններում: Նրանց անգամ Ավետարան չեն տալիս: Ըստ տեղեկությունների' վատացել է նաեւ նրանց առոջղջական վիճակը: Ադրբեջանի կառավարությունը մշտապես պարծենում է երկրում կրոնական ազատությունների ապահովությամբ, սակայն, իրականությունն այն է, որ բազմաթիվ մարդիկ ձերբակալվել են իրենց կրոնական համո զմունքների համար: Ադրբեջանի կառավարությանը կոչ եմ անում անմիջապես ազատել Զախարչենկոյին եւ Ջաբարյիլովային», -նշել է Սմիթը:
ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահը հրապարակած հայտարարության մեջ հիշեցրել է, որ ԵԱՀԿ անդամ Ադրբեջանը պարտավորվել է հարգել կրոնական ազատությունները: