Լեռնային ղարաբաղի Հանրապետության պատպանության բանակը հրապարակել է նոր տվյալներ ապրիլի 2-ին խոցված ադրբեջանական ուղղաթիռի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ ասվում է. «2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ:Խոցված ուղղաթիռի ընկման վայրից առգրավվել են.
- թռիչքային քարտեզներ;
- օդաչուի պլանշետը;
- գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը;
- ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը;
- УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան
- АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց;
- САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով;
- սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս;
- 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր;
- օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով
Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծությանհամաձայն՝ պարզ է դարձել, որ
2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24Gուղղաթիռը էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էթռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանումտարանցիկ վայրէջք կատարելով; Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում են,որ անձնակազմին խնդիր էր դրված ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմխորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար; Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետներըկրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ; Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմականավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքիհնարավոր ուղղությունը; Խոցված ուղղաթիռի թռիչքի ընդհանուր տևողությունը կազմում է շուրջ 30 ժամ; Օբյեկտիվ վերահսկողության տվյալ ձայներիզում մատնաշված է երեք առանձինթռիչքների կատարում, այդ թվում նաև՝ վերջին թռիչքի կատարումը: Տվյալ տեղեկատվությունը ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրա հետ ծանոթանան Երևանում հավատարմագրված օտար երկրյա երկրների ռազմական կցորդները:
ԼՂՀ ՀՕՊ ուժերի ռադիոտեղորոշման հետախուզության տվյալների համաձայն՝ 4-օրյա ագրեսիայի ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի զինուժի մինչև 60 ուղղաթիռային թռիչք, որից 40-ի դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվել են տարբեր տիպի զինատեսակներ, որը հաստատվում է ՄԻ-24G ուղղաթիռի անկման վայրում գտնված ավիացիոն զինատեսակների, տեխնիկական գույքի, թռիչքային քարտեզների, օդաչուի նոթատետրի վերլուծությամբ, ինչպիս նաև САРПП-12 տիպի ժապավենի վերծանմամբ:
Ադրբեջանական զինուժի գործողությունները, ինչպես նաև խոցված ՄԻ-24Գ ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել ադրբեջանական ղեկավարության կողմից»: